Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մարդը պլանավորում է, Աստված` տնօրինում

Մարդը պլանավորում է, Աստված` տնօրինում
19.03.2025 | 18:41

Աստված թուլ չի տալիս հրեաներին իրագործելու իրենց աշխարհակործան ծրագիրը:

Հրեաները 2 տարի առաջ 5 կարմիր հորթ բերեցին Իսրայել, որպեսզի Ալ-Աքսա մզկիթի տեղում երրորդ տաճարը կառուցելու համար զոհաբերեն 2025 թվականին, սակայն կովերի վրա սպիտակ մազեր սկսեցին աճել:

Վերջերս Իսրայելում Իսրայելի ինստիտուտի Կարմիր կովի նախագծի ղեկավար Ռաբբի Ազարիան հարցազրույց է տվել եբրայերեն լեզվով «Իզրաել365» պարբերականին:

Նա պատասխանել է շատ հարցերի, պատմել հինգ կարմիր կովերի մասին, որոնք տաճարի ինստիտուտը բերել էր Միացյալ Նահանգներից` զոհաբերելու նպատակով, Ալ-Աքսա մզկիթի տեղում երրորդ տաճար կառուցելու համար:

Հարցազրույցում Արիելն ասել է.

«Այս պահին պարզ չէ, թե արդյոք մենք ունե՞նք կարմիր կով Իսրայելում, որը հուսալիորեն մաքուր է և հարմար է արարողության համար: Մոտ երկու տարի առաջ հինգ հիանալի կարմիր հորթեր բերվեցին Իսրայել: Դրանք փորձարկվել և հավաստագրվել էին Ամերիկայում, որպես կատարյալ կարմիր, բայց ժամանումից մի քանի ամիս անց, սպիտակ մազեր սկսեցին աճել»:

Տաճարի ինստիտուտում քննարկումը շարունակվում է իրենց համապատասխանության վերաբերյալ. կովերին որակազրկու՞մ են սպիտակ մազերի առկայությունը, թե՞ ոչ:

Չնայած բոլոր կովերն ի սկզբանե ամբողջովին կարմիր էին, ավելի ուշ նրանց մոտ սպիտակ մազածածկույթ հայտնվեց: Դրանք պարբերաբար ուսումնասիրվում են ` որոշելու, թե արդյոք այս հատկությունը պահպանվելու՞ է:

«Հիմա հարցն այն է, թե ինչպես վարվել: Կան մի քանի նշանակալի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն իրենց կովերի և տաճարային ծառայության հետ կապված այլ ասպեկտների վերաբերյալ , - ասել է Ռաբբի Արիելը:- Մենք խորհրդակցում ենք ռաբբիների և մասնագետների լայն շրջանակի հետ այս հարցերի շուրջ, որոնց մենք չենք հանդիպել ավելի քան 2000 տարի»:

Փաստորեն, եթե նայում ես հոգևոր աչքերով, գիտակցում ես, որ երրորդ տաճարի կառուցումը սկիզբն է լինելու հակաՔրիստոսի գալուստի և Աշխարհի կործանման, հետևաբար պատահական չէ այդ կովերի գենետիկ փոփոխությունը, ինչը, իմ խորը համոզմամբ, պատահականության հետևանք չէ:

Այստեղ են ասում` մարդը պլանավորում է, Աստված` տնօրինում:

Կամ` անքննելի են գործերն Աստծո:

Արսեն ԲԱԼՈՒՆՑ

Դիտվել է՝ 3557

Մեկնաբանություններ